չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

ԵՄ-ն Ադրբեջանի իշխանություններին կոչ է անում ապահովել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը

ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակ Պետեր Ստանոն անդրադարձել է Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակին:

"Եվրամիությունը մտահոգությամբ հետևում է դեկտեմբերի սկզբից Լաչինի միջանցքի շուրջ զարգացումներին։ ԵՄ-ն կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ապահովել միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը համապատասխան:

Միջանցքով ազատ տեղաշարժի սահմանափակումները տառապանք են պատճառում տեղի բնակչությանը և ստեղծում հումանիտար մտահոգություններ։ Բոլոր այլ մտահոգությունները կարող են և պետք է լուծվեն ներգրավված կողմերի հետ երկխոսության և խորհրդակցությունների միջոցով",- ասել է Ստանոն:

Նա նաև նշել է, որ ԵՄ-ն մտահոգված է Բաքվի կողմից Ղարաբաղի գազամատակարարումը դադարեցնելու մասին լուրերով։

"Եվրամիությունը զսպվածության կոչ է անում և պատրաստ է նպաստել իրավիճակը կարգավորելուն ուղղված ջանքերին",- ասված է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության խոսնակի հայտարարության մեջ:

 

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: