չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵՄ-ի աջակցությամբ Սերբիայի և Կոսովոյի միջև վերսկսվում է երկխոսությունը

ԵՄ-ի աջակցությամբ Սերբիայի և Կոսովոյի միջև վերսկսվում է երկխոսությունը

Երկարատև դադարից հետո, Եվրամիության հովանու, կիրակի օրը վերսկսվել է բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը Սերբիայի և Կոսովոյի միջև: Այս մասին գրում է interfax.com.ua-ն։

«2018 թվականից ի վեր առաջին բարձր մակարդակի երկխոսությունը՝ Եվրամիության աջակցությամբ, տեղի կունենա տեսակոնֆերանսիմիջոցով, իսկ այնուհետև հուլիսի 16-ին, Բրյուսելում տեղի կունենա բարձր մակարդակի դեմ առ դեմ հանդիպումը»,- ուրբաթ օրը ճեպազրույցում ասել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան:

Նշվում է նաև, որ կիրակի կայանալիք քննարկումները Բրյուսելից կանցկացնեն ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ԵՄ Արևմտյան Բալկանների երկխոսության և այլ հարցերով հատուկ ներկայացուցիչ Միրոսլավ Լայչակը:

  • Կիսվել: