շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
ԵՄ դիտորդները ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին և փոխդեսպանին ներկայացրել են Գեղարքունիքի մարզի անվտանգային իրավիճակը

ԵՄ դիտորդները ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին և փոխդեսպանին ներկայացրել են Գեղարքունիքի մարզի անվտանգային իրավիճակը

Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմն այցելել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակ։ Այս մասին ասված է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությոան թվիթերյան էջում:

«Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունը Մարտունու շրջանում ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմին: Դիտորդները հյուրերին տեղեկացրել են անվտանգության իրավիճակի և տեղում մարդու անվտանգության հարցերը»,- նշված է առաքելության գրառման մեջ։

 

  • Կիսվել: