ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ԵՄ դիտորդները ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում․ Անդրեա Վիկտորին

ԵՄ դիտորդները ցանկություն չունեն հայտնվելու այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում․ Անդրեա Վիկտորին

ԵՄ առաքելությունը Հայաստանում արդեն բավականին տպավորիչ գործ է անում, դեռ ամբողջ թափով չեն գործում, շարունակում են ընդլայնվել: Այս մասին այսօր՝ մայիսի 15-ին, Եվրոպայի օրվան և Եվրոպական միություն – Հայաստան հարաբերություններին նվիրված մամուլի ասուլիսի  ժամանակ նշեց ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը՝ հավելելով, որ ԵՄ դիտորդները համագործակցում են ՀՀ իշխանությունների հետ, նրանց միանում են ՊՆ-ի աշխատակիցները:

Դիտարկմանը, որ մինչ օրս ԵՄ դիտորդների կողմից որեւէ հաշվետվության մասին խոսք չի եղել, Վիկտորինն ասաց, որ ԵՄ դիտորդները հաշվետվությունները Հայաստանին չեն ներկայացնում, ոչ էլ Ադրբեջանին, այլ հաղորդում են Բրյուսել:

«Ինչ վերաբերում է վերջերս տեղի ունեցած դաժանություններին, եթե խոսքը Սոթքի մասին է, նրանք այնտեղ ներկա չեն եղել, բայց սահմանին բավականին զգալի երկայնքով ներկա են։ Նրանք ցանկություն չունեն հայտնվել այնտեղ, որտեղ ինչ-որ բան տեղի է ունենում, նրանք իրականացնում են սահմանի մշտադիտարկում և արձանագրում այն, ինչ տեսնում են, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ կերպով կարող են հայտվնել մի կետում, որտեղ մի բան տեղի է ունենում», - ասաց Վիկտորինը։

Դեսպանը նաև նշեց, որ հայկական կողմն է պատասխանատու դիտորդների անվտանգության համար։

«Կարող է լինել իրավիճակ, երբ դիտորդները հրաժարվեն կոնկրետ կետ գնալ, բայց գնացել են, կոնկրետ գնահատական տվել եւ դա ուղարկել Բրյուսել», - ասաց Վիկտորինը։

  • Կիսվել: