երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
ԵՄ դիտորդական առաքելությունը անհանգստությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճին և փոխհրաձգություններին

ԵՄ դիտորդական առաքելությունը անհանգստությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճին և փոխհրաձգություններին

Վերջին մի քանի օրվա ընթացքում Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը անհանգստությամբ ականատես է եղել սահմանային շրջաններում լարվածության աճին և փոխհրաձգություններին: Այդ մասին նշված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության X-ի (նախկին Twitter) միկրոբլոգում։

«Մենք իրավիճակի մասին զեկուցել ենք Բրյուսելին։ Մեր պարեկները դիտարկում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային հատվածները և առճակատման գծերը՝ ռազմական և անվտանգության վերաբերյալ իրադարձությունների մասին Եվրամիությանը զեկուցելու նպատակով»,- նշված է գրառման մեջ։

  • Կիսվել: