ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չե՞ն տեսնում. Վարդևանյանը՝ կալանավորումների մասին

ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չե՞ն տեսնում. Վարդևանյանը՝ կալանավորումների մասին

Պարզապես հետաքրքիր է, ԵՄ դեսպանատունը և ԵԽ գրասենյակը, նաև ԱՄՆ դեսպանատունը որևէ արձագանք տալու հիմք չեն տեսնում այն ամենին ինչ կատարվում է Հայաստանում: Անձնական ազատության իրավունքը (չկալանավորվելու) կարծես ունիվերսալ իրավունք է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՛՛Հայաստան՛՛ խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:

՛՛Այսպիսի կալանավորումների շարք՝ բացառապես ընդդիմադիր դիրքերից հանդես եկող անձանց նկատմամբ, երբևէ նման հստակ լռության պայմաններում տեղի չի ունեցել...՛՛,-նշել է նա:

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, «Այլընտրանք» ՀԿ-ի ղեկավար, «Հայաստան» դաշինքի անդամ Նարեկ Մանթաշյանին 2 ամսով կալանավորելու մասին որոշում կայացրեց:

 

  • Կիսվել: