ԵՄ խորհուրդը համաձայնել է Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելություն հիմնել: Այս մասին գրում է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը․ «Առաքելության նպատակն է նպաստել Հայաստանի սահմանամերձ շրջաններում կայունությանը, տեղում վստահության ձևավորմանը և ապահովել ԵՄ կողմից աջակցվող Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ջանքերին նպաստող միջավայր»,- գրել է նա։