կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով

ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն Թուրքիայի հետ հարաբերությունների հարցով

ԵՄ անդամ երկրների արտգործնախարարները ոչ պաշտոնական հանդիպում կանցկացնեն.

Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 3-ին Բրյուսելում՝ ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի նախագահությամբ։

Հանդիպման ընթացքում նախարարները կքննարկեն ԵՄ-Աֆրիկա հարաբերությունները, ԵՄ երկարաժամկետ ռազմավարությունը, որն արտացոլում է Ուկրաինայում պատերազմի տարբեր ասպեկտները, աջակցությունը Ուկրաինայի պաշտպանական բլոկին և ԵՄ-ին նրա անդամակցության գործընթացը:

Ոչ պաշտոնական հանդիպման վերջին թեմատիկ նիստը նվիրված է լինելու Թուրքիայի հետ ԵՄ հարաբերություններին։

  • Կիսվել: