կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ելույթից առաջ Լավրովի օգնականը նրան զգուշացրել է՝ «ադրբեջանցիներին գուցե դուր չգա «նախկին ԼՂԻՄ» ձևակերպումը»

Ելույթից առաջ Լավրովի օգնականը նրան զգուշացրել է՝ «ադրբեջանցիներին գուցե դուր չգա «նախկին ԼՂԻՄ» ձևակերպումը»

Այսօր Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպմանը նախատեսված ելույթից առաջ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի օգնականը, նրան մոտենալով, զգուշացրեց. «Ադրբեջանցիներին գուցե դուր չգա «նախկին ԼՂԻՄ» ձևակերպումը»։

Լավրովը, տեսնելով, որ այդ պահին իր դիմացի միկրոֆոնը միացված է, արագորեն անջատեց այն, սակայն օգնականի խոսքի այդ հատվածն արդեն լսելի էր։

Հանդիպման բացման խոսքում ՌԴ ԱԳՆ ղեկավարն այդպես էլ չօգտագործեց «նախկին ԼՂԻՄ» ձևակերպումը։

 

  • Կիսվել: