հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Գործարկվել է «Սպառողի օգնական» հարթակը

Գործարկվել է «Սպառողի օգնական» հարթակը

www.competition.am կայքում գործարկվել է «Սպառողի օգնական» հարթակը։ Այս մասին հայտնում են Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից։
 
«Առաջին անգամ սպառողները հնարավորություն ունեն իրենց անհատական բողոքները Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի միջոցով ներկայացնել տնտեսավարողներին, որոնք ունեն 14 օր ժամկետ խնդիրը կարգավորելու համար: 
 
Եթե այդ ժամկետում խնդիրը չի կարգավորվում, այն վերահասցեագրվում է Հանձնաժողովի հետ համագործակցող հասարակական կամ իրավապաշտպան կազմակերպություններին, կոլեկտիվ կամ հանրային շահի առկայության դեպքերում՝ Հանձնաժողովն է վարչարարություն իրականացնում»,-նշվում է հաղորդագրության մեջ։

  • Կիսվել: