հինգշաբթի, հուլիս 16
16 / 7 / 2026
Եկմալյան փողոցի բնակիչները Կառավարությունից պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը

Եկմալյան փողոցի բնակիչները Կառավարությունից պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը

Այսօր  Կառավարության մոտ բողոքի ակցիա անող Եկմալյանի քաղաքացիները կրկին պահանջում են լուծել իրենց բնակարանների հարցը:

Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքվ 2012 թվականից հողը դրված է աճուրդի, հիմա կառուցապատողը կա, ամերիկահայ տղա է, եղբոր հետ եկել է, որպեսզի այդ հողակտորը գնի, 11 հարկանի շենք կառուցի, բավարարի սեփականատերերին։

Տիկնոջ խոսքերով, սակայն, քաղաքապետարանը դեմ է բարձրահարկի կառուցմանը։

«Արթուր Մեսչյանը «երկու ոտքը դրել է մեկ կոշիկի մեջ» ու թույլ չի տալիս բարձրահարկ կառուցել, բայց օրինակ Պուշկինի փողոցի վրա երկու հատ 22 հարկանի շենք են կառուցում: 22 հարկանի թույլ են տալիս, 11 հարկանի թույլ չեն տալիս: Կառավարությունից պահանջում ենք լուծել մեր հարցը»,- ասաց վրդովված քաղաքացին։

  • Կիսվել: