երկուշաբթի, մայիս 26
26 / 5 / 2025
ԵԽԽՎ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար կգործուղվի Փարիզ

ԵԽԽՎ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար կգործուղվի Փարիզ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին Փարիզ գործուղելու մասին։

Դրանում ասված է․ «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.

1. Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստի աշխատանքներին մասնակցելու համար 2024 թվականի հունիսի 9-12-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) գործուղել ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամ, Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ»։

 

  • Կիսվել: