հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
ԵԽԽՎ բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, բայց դրանց դերը թերագնահատել պետք չէ. Ռուբինյան

ԵԽԽՎ բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, բայց դրանց դերը թերագնահատել պետք չէ. Ռուբինյան

ԵԽԽՎ բանաձևերը խորհրդատվական բնույթ ունեն, բայց դրանց դերը թերագնահատել պետք չէ՝ «Լուրերի» հարցին ի պատասխան հայտարարել է ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանում պահվող քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ-ն տարբեր ամիսներին ընդունել է տարբեր բանաձևեր և հայտարարություններ, որոնք քաղաքական ազդեցություն ունեցել են:

«Որոշակի միջազգային ճնշում են դրանք: Իմ տպավորությամբ՝ այս նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի պատվիրակների նպատակը մեկն է՝ ցույց տալ, թե, իբր, հակամարտությունն ավարտվել է, ամեն ինչ նորմալ է, խնդիր չկա: Իսկ մեր նպատակն էր ցույց տալ, որ ոչ, որ Ադրբեջանը խախտում է եռակողմ հայտարարության դրույթը, ըստ որի՝ բոլոր ռազմագերիներն ու պահվող այլ անձինք պետք է անհապաղ փոխանակվեն: Այս առումով որքան միջազգային հանրությունից շատ լինեն անդրադարձներ՝ ուղղված Ադրբեջանին, միանշանակ օգուտ է, և որոշակի ազդեցություն ունենում է»,- նշել է նա:

 

Ըստ Ռուբինյանի՝ միջազգային ճնշման առաջին դեպքերը արդեն կան: «ԵՄ ներկայացուցիչը հայտարարություն է անում, ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները հայտարարություններ են անում, ԵԽԽՎ մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցում կոչ է արվում ռազմագերիներին անհապաղ փոխանակել: Դրանք ճնշման դրսևորում են: Սա պրոցես է, որ պետք է ուժեղացվի»,- մեկնաբանել է նա:

  • Կիսվել: