ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Բաքոյանի գլխավորած պատվիրակության  հետ

ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը հանդիպել է Բաքոյանի գլխավորած պատվիրակության հետ

Հունվարի 22-ին Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ազգային ժողովի պատգամավոր Ռուստամ Բաքոյանի գլխավորած պատվիրակության հետ։

Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի և Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովների պատգամավորները Ստրասբուրգ են այցելել «Մարդու իրավունքների պաշտպանությունը կենսաբժշկության ոլորտում» ծրագրի շրջանակներում՝ ծանոթանալու կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների և էթիկայի եվրոպական չափանիշներին:

Դեսպան Խաչատրյանը ԱԺ պատգամավորներին ներկայացրել է արդի աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում Եվրոպայի խորհրդի դերակատարությունը, կազմակերպության ձեռքբերումները և առկա մարտահրավերները, Հայաստան-ԵԽ համագործակցության օրակարգը, ինչպես նաև մշտական ներկայացուցչության կողմից իրականացվող աշխատանքների հիմնական ուղղությունները։

 

 

  • Կիսվել: