հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Էջմիածնում 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել․ Նիկոլ Փաշինյան

Էջմիածնում 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել․ Նիկոլ Փաշինյան

Այս պահի դրությամբ մենք ունենք կորոնավիրուսի 30 դեպք, որից 19-ը Էջմիածնի հետ փոխկապակցված անձինք են, մեկ հոգի բուժվել է: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Վարակվածներից  երեքը «Գոլդեն Փելիսում» մեկուսացված անձինք են, այդ թվում առաջին կինը: Երեք հոգի էլ արտադրական ձեռնարկություններից մեկում հայտնաբերված դեպքերն են, որի հետ կապված մենք հիմա մեկուսացման  աշխատանքներ ենք իրականացնում»,-ասաց վարչապետը և նշեց, որ ևս 4-ը առանձին դեպքեր են։

Նա հայտնեց նաև, որ  Էջմիածնում 129 քաղաքացու մոտ ջերմություն է արձանագրվել. «Մենք նրանց խնդրել ենք վերադառնալ տտուն եւ ինքնամեկուսանալ: Ուզում եմ նրանց շնորհակալություն հայտնել դրա համար: Այն, որ իրենք ջերմություն ունեն, դեռ ոչ մի բան չի նշանակում»,-տեղեկացրեց Նիկոլ Փաշինյանը։

 

  • Կիսվել: