շաբաթ, փետրվար 15
15 / 2 / 2025
Եգիպտոսում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել՝ հայ-եգիպտական համագործակցությունն առավել ընդլայնելու ուղղությամբ

Եգիպտոսում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել՝ հայ-եգիպտական համագործակցությունն առավել ընդլայնելու ուղղությամբ

Եգիպտոսում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել՝ հայ-եգիպտական փոխշահավետ համագործակցությունն առավել ընդլայնելու և զարգացնելու համար:

Նոյեմբերի 13-ին Եգիպտոսում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ԵԱՀ ԱԳ փոխնախարար, արարողակարգի պետ Հայսամ Սալահին։

ԵԱՀ ԱԳ փոխնախարարը շնորհավորել է ՀՀ դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրան հաջողություն և արդյունավետ աշխատանք հայ-եգիպտական բարեկամական հարաբերությունների հետագա խորացման գործում։

Դեսպան Սարգսյանը, շնորհակալություն հայտնելով եգիպտական կողմին ջերմ ընդունելության համար, գոհունակությամբ ընդգծել է Հայաստանի և Եգիպտոսի միջև ձևավորված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը՝ պատրաստակամություն հայտնելով գործադրել բոլոր ջանքերը՝ հայ-եգիպտական փոխշահավետ համագործակցության առավել ընդլայնման և զարգացման համար։

Զրույցի ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երկկողմ օրակարգի մի շարք հարցերի։

  • Կիսվել: