շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Էդուարդ Էնֆիաջյանը դատի է տվել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը իր մուտքը նախնիների հայրենիք արգելելու համար

Էդուարդ Էնֆիաջյանը դատի է տվել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը իր մուտքը նախնիների հայրենիք արգելելու համար

ԱՄՆ-ի քաղաքացի Էդուարդ Էնֆիաջյանը, ով ծագումով Ախալցխացի է դատի է տվել Վրաստանի ներքին գործերի նախարարությանը իր մուտքը նախնիների շիրիմին արգելելու համար։ Այս մասին akhaltskha.net-ին հայտնեց Էնֆիաջյանի փաստաբան Արթուր Մուրադյանը։

Փաստաբանի խոսքերով իրենք դիմել են Թբիլիսիի դատարան անցյալ տարի հունիսի 30-ին Էդուարդ Էնֆիաջյանի Վրաստան մուտքի արգելքի կապակցությամբ։ Նրա խոսքերով այժմ նախապատրաստվում է նաեւ երկրորդ հայցը Վրաստանի սահմանադրական դատարան դիմելու։ «Անընդունելի է երբ առանց պատճառաբանության արգելվում է մարդու մուտքը իր նախնիների հայրենիք, որտեղ նա ունի հարազատներ ու նախնիների շիրիմներ»։

Նրա խոսքերով Էնֆիաջյանը ոչ մի հանցանք չի գործել Վրաստանի տարածքում եւ նրա արգելքը առանց պատճառաբանության է ու հետեւաբար անօրինական։

Հիշեցնենք, որ մի քանի տարիների ընթացքում Վրաստանի ներքին գործերի նախարարությունը առանց բացատրության տասնյակ հայազգի քաղաքացիների է արգելել մուտք գործել Վրաստան, այն պարագայում երբ շատերի համար Վրաստանը  ծննդավայր է ու հարազատների բնակության երկիր։

Հարկ է նաեւ նշել,  որ չնայած բազմաթիվ նմանատիպ փաստերի սա առաջին նախադեպն է Վրաստանում, երբ մուտքի արգելքի համար օտար երկրի հայազգի քաղաքացին դիմում է Վրաստանի դատարան։

  • Կիսվել: