ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Էդմոն Մարուքյանը՝ Արա Այվազյանի հրաժարականի մասին

Էդմոն Մարուքյանը՝ Արա Այվազյանի հրաժարականի մասին

7-րդ գումարման Ազգային ժողովի խորհրդարանական վերջին ճեպազրույցի ժամանակ Էդմոն Մարքուքյանը անդրադարձավ Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հրաժարականին:

«Պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար և նախարարների հրաժարականները կարող են մեր երկիրը դնել շատ բարդ իրավիճակում: Կարծում եմ դժվար չէ մեր պետական շահերը ներկայացնել ևս 3 շաբաթ»,-ասաց Մարուքյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը այս պահին Պաշտպանության նախարարությունից ավելի շատ կարիք ունի Արտաքին գործերի նախարարության:

«Ընդհանրապես խոսակցություն չի եղել, այն հատվածը, որ վարչապետի պաշտոնակատարն ասում էր՝ արտգործնախարարին հանձնարարել եմ, արտգործնախարարը գլխով էր անում, դա ուղիղ եթերում կա։ Ես զարմացած էի, որ հետո իմացա, որ հրաժարական է տվել։ Այստեղ կարևոր հանգամանք կա՝ իմ կոչն ու ուղերձը պաշտոնատար անձանց այն է, որ պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ժամանակավոր պաշտոնակատարների կառավարություն է, և սահմանդրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս, որ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակվի նոր նախարար։ Եվ նախարարի հրաժարականը այս իրավիճակում երկիրը կարող է դնել բարդ վիճակում։ Դժվար չէ մեր պետական շահերը ներկայացնել ևս երեք շաբաթ, և ընտրություններից հետո այդ փոփոխությունները տեղի կունենա։ Ճիշտը այս դժվար պահին երկրին ծառայելն է, ոչ թե դուրս գալն ու բեռը թողնելը»,- ասաց Մարուքյանը։

  • Կիսվել: