կիրակի, հունիս 16
16 / 6 / 2024
Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան

Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասել, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք. Գառնիկ Դանիելյան

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն անդրադառնալով ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարության մասին, թե Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի, ասաց.

«Ինձ թվում է՝ իր մասին է եղել խոսքը, բոլոր ռեժիմների հետ այդ մարդը համագործակցել է, աշխատել է, սիրել է այդ բոլոր ռեժիմների առաջնորդներին՝ մինչև մի քանի շաբաթ առաջ։ Էդմոն ջան, պետք չի նման բաներ ասես, դուք նախկին եք, նախկինի նախկին էլ եք։ Մենք ամեն ինչը թողնում ենք մի կողմ, էդ բզբզելն ի՞նչ իմաստ ունի, ջուր եք լցնում Նիկոլի ջրաղացին: Բայց բոլորի հետ համագործակցելն այդքան վատ չի, ինչքան այս ռեժիմի հետ»:

Պատգամավորը կատակեց՝ 2018-ից առաջ, ով պետական ոլորտում աշխատել է, համարվում է նախկին, հիմա ի՞նչ անենք, 2018-ից հետո ծնվածների հետ գործ ունենա՞նք։

«Շուռնուխի օրն է ընկնելու»,- նշեց Գառնիկ Դանիելյանը:

 

  • Կիսվել: