չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
ԵԱՏՄ-ի շրջանակներում ազգային արժույթներով փոխհաշվարկների բաժինը հասել Է 75 տոկոսի

ԵԱՏՄ-ի շրջանակներում ազգային արժույթներով փոխհաշվարկների բաժինը հասել Է 75 տոկոսի

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների միջեւ ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների ծավալը  հասել Է 75 տոկոսի:

«Մայիսի 27-ին Բիշքեկում կայացած մամուլի ասուլիում այդ մասին հայտարարել Է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։

Ներկայումս (ԵԱՏՄ-ում – ծանոթ. խմբ.) փոխադարձ առեւտրի 75 տոկոսն իրականացվում Է ազգային արժույթներով»,- ասել Է նա:

Մալկինան հնարավոր Է համարել, որ մոտ ապագայում այդ ցուցանիշը կարող Է մեծանալ, քանի որ դրա համար պատշաճ շուկայական իրադրություն Է առաջանում:

«Հանձնաժողովի փորձագետների գնահատմամբ՝ մենք կարող ենք ակնկալել դրանց բաժնի աճ մինչեւ 85 տոկոս»,- եզրափակել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

  • Կիսվել: