երեքշաբթի, հունիս 30
30 / 6 / 2026
ԵԱՏՄ ղեկավարների նիստին Փաշինյանը Պուտինին «խոսք չտվեց»

ԵԱՏՄ ղեկավարների նիստին Փաշինյանը Պուտինին «խոսք չտվեց»

Սանկտ Պետերբուրգում կայացել է Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նիստի ժամանակ, որպես նախագահող երկրի ղեկավար, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առաջարկեց անցնել փաստաթղթերը ստորագրելուն: Մինչ այդ, սակայն, նա հիշեց, որ խոսք չի տվել Վլադիմիր Պուտինին:

Փաշինյանը փորձեց շտկել իրավիճակը, սակայն Պուտինն ասաց, որ խոսելու անհրաժեշտություն չի տեսնում. «Ոչ, շնորհակալ եմ»,-ասաց Պուտինը:

Նշենք, որ ԵԱՏՄ ղեկավարների հաջորդ նիստը կայանալու է 2020 թվականի մայիսին Մինսկում:

  • Կիսվել: