չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների պատրաստակամությունը. հայտարարություն

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունում են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների բանակցությունների պատրաստակամությունը. հայտարարություն

ԵԱՀԿ Մինսկի խմբի այսօրվա հանդիպումից հետո համանախագահները (Իգոր Պոպովը ՝ Ռուսաստանի Դաշնությունից, Ստեֆան Վիսկոնտին ՝ Ֆրանսիայից և Էնդրյու Շոֆերը ՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներից) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրման հետ:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. ՛՛Ըստ առկա տեղեկատվության ՝ հուլիսի 15-ի վաղ առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում իրադրությունը շարունակում է մնալ հարաբերական հանգիստ: Համանախագահները ողջունում են ռազմական գործողությունների նվազեցումը և կոչ են անում կողմերին ջանքեր գործադրել լարվածության թուլացումը շարունակելու ուղղությամբ։

Համանախագահները կողմերին կոչ են անում զերծ մնալ սադրիչ հռետորաբանությունից և տեղերում իրավիճակը փոխելու փորձերից, նրանք շարունակում են ընդգծել խաղաղ գործընթացի վերականգնմանը նպաստող մթնոլորտի ստեղծման անհրաժեշտությունը ։

ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ողջունում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման կարևորագույն ասպեկտների շուրջ առարկայական բանակցությունների շուտափույթ անցկացման անհրաժեշտության հաստատումը և կարևորում ԵԱՀԿ դիտորդների շուտափույթ վերադարձը տարածաշրջան՛՛:

  • Կիսվել: