ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առանձին զրույցներ են ունեցել ՀՀ-ի ու Ադրբեջանի  ԱԳՆ ղեկավարների հետ

ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն առանձին զրույցներ են ունեցել ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տեսակապի միջոցով առանձին զրույցներ են ունեցել Հայաստանի արտգործնախարար Արա Այվազյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Այս մասին ասված է համանախագահների համատեղ հայտարարությայն մեջ:

Զրույցներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:

Հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Յուրաքանչյուր նախարարի հետ համանախագահները մտքերի երկար ու բովանդակային փոխանակություն են կատարել՝ տարածաշրջանում կայունության խթանման, միջնորդական գործընթացի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի դերին վերաբերող հարցերի շուրջ՛՛:

Համանախագահների տարածած հայտարարությունը՝ այստեղ:

  • Կիսվել: