շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան

ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան:

Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
 
 
«Անն Լինդեն Ադրբեջանում հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և վարչապետ Ալի Ասադովի հետ, որոնց ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ԵԱՀԿ շարունակական դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում: Անդրադարձ կկատարվի նաև ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրությունում:
 
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության անդամների հետ:

  • Կիսվել: