«Ե՞րբ եք պատրաստվում փոխել Արարատ Միրզոյանի անունը». Գեղամ Մանուկյան՝ Նիկոլ Փաշինյանին
Ե՞րբ եք պատրաստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին կամ անունը փոխել կամ Արարատ Միրզոյանին փոխել: Այս մասին այսօր ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Ի պատասխան՝ Արարատ Միրզոյանն ասաց. «Շատ-շատ էժան եք»:
Նիստը վարող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ անջատել տվեց ընդդիմադիր պատգամավորի միկրոֆոնը՝ ասելով. «Ես ձեզ առաջարկում եմ չափի մեջ մնալ, որովհետև կսկսեմ նմանատիպ օրինակներ բերել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ ամբիոնին եւ նշեց. «Պարոն Մանուկյան, եթե ինձ տրված լիներ լիազորություն անուններ փոխելու, ես նախ կսկսեի ձեզնից և ձեր քաղաքական առաջնորդներից և վստահ եմ՝ այդ լիազորությունը այլ մարդկանց նկատմամբ օգտագործելու որևէ առիթ չէի ունենա, որովհետև նման առիթ գոյություն չէր ունենա: Իսկ Ձեր դեպքում ինչու եմ ասում, որովհետև Դուք եք այդ առիթը ստեղծում, և այդ առիթը ստեղծեցիք հենց հիմա»: