երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան

Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Ձյունիկ Աղաջանյանը նշանակվել է Սինգապուրում ՀՀ դեսպան:

 

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Ինդոնեզիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանին, համատեղության կարգով, նշանակել Սինգապուրի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Ջակարտա)»,-ասված է հրամանագրում:

  • Կիսվել: