հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ձեզ մի՛ խաբեք, այս «Սրբազան» շարժումը զուտ հայկական է․ Աղվան Վարդանյանն

Ձեզ մի՛ խաբեք, այս «Սրբազան» շարժումը զուտ հայկական է․ Աղվան Վարդանյանն

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն ԱԺ նիստին մտքերի փոխանակման ժամին իր ելույթը սկսեց Հրանտ Մաթևոսյանի հետևյալ տողերով․ «Եթե ես հրաժարվեմ Արցախից, թշնամին էլ է ինձ արհամարհելու»։

Ապա շարունակեց ելույթը․ «Հրաժարվել եք, արհամարհվում եք։ Ալիևը «նօլդու Փաշինյան» է շվշվացնում, էլի է ուզելու, էլի եք արհամարհվելու:

Բայց հիմա միայն թշնամին չէ, ժողովրդի անունով եկել եք, այսօր ժողովրդից էլ եք արհամարհված։

Ձեզ մի՛ խաբեք, այս «Սրբազան» շարժումը զուտ հայկական է, այն ընդլայնվելու է, մաքրելու է Հայաստանը ատելությունից, ստից, կեղծիքից, դավաճաններից, չհայերից։ Այս շարժումը նաև ձեր փրկության համար է, մի քանիսիդ չհաշված»։

  • Կիսվել: