ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ձեր ուսերին պատմական մեծ պատասխանատվություն է․ Վազգեն Մանուկյանի շնորհավորանքը՝ Արայիկ Հարությունյանին

Ձեր ուսերին պատմական մեծ պատասխանատվություն է․ Վազգեն Մանուկյանի շնորհավորանքը՝ Արայիկ Հարությունյանին

Հայաստանի նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը շնորհավորել է Արայիկ Հարությունյանին Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ: Շնորհավորական ուղերձում ասվում է.

Հարգելի՛ պարոն Հարությունյան,

Շնորհավորում եմ Ձեզ Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ։

Ճակատագիրը Ձեր ուսերին պատմական մեծ պատասխանատվություն է դրել, ծանր, բայց միաժամանակ կարևոր մի առաքելություն, որը պահանջում է մեծ ջանքեր, մեծ նվիրում և ամուր կամք։

Համոզված եմ, որ համախմբելով  Ձեր շուրջ Արցախի բոլոր կարող ուժերին՝ կձևավորեք միասնության, համերաշխության մթնոլորտ և կապահովեք Արցախի կայունությունն, անվտանգությունն ու զարգացումը։

Համոզված եմ նաև, որ կապահովեք Հայաստանի ու Արցախի սերտ համագործակցությունը՝ համազգային խնդիրների հաղթահարման և մեր ժողովրդի նվիրական երազանքներն իրագործելու նպատակով։

Դուք ստանձնում եք ո՛չ միայն Արցախի նախագահի կարևոր պաշտոնը, այլև պատասխանատվություն ողջ հայ ժողովրդի և պատմության առջև։

  • Կիսվել: