ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ձեր գործողություններն ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը. Մակունցը՝ Մարուքյանին

Ձեր գործողություններն ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը. Մակունցը՝ Մարուքյանին

Ընդդիմության կողմից հնչեցվող այն թեզի հետ կապված, որ իշխանության լեգիտիմությունը ճշգրտման անհրաժեշտություն ունի, մենք որևէ առարկություն չենք ներկայացրել, և նշել ենք, որ պատրաստ ենք արտահերթ ընտրությունների հետ կապված քննարկումներ ունենալ, այդ առումով քայլերի հերթականություն մշակել: Այս ամսին այսօր ԱԺ-ում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ «Լուսավոր Հայաստան»-ի կողմից ներկայացված՝ «Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակից դուրս գալու գործողությունների ծրագիր» սահմանելու մասին հայտարարության նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցի քննարկմանը:

«Հիմա «Լուսավոր Հայաստանն» ասում է՝ եկեք դնենք այդ ամբողջը մի կողմ, եկեք քննարկենք միայն այս նախագիծը և մեր օրակարգով: Այդպես չի լինում: Հետևաբար՝ ձեր առաջարկը, որքան էլ որ պնդեք՝ խնդիրների լուծմանն է ուղղված և լարվածության թուլացմանը, ձեր գործողությունները ուղղված են ոչ թե լարվածության թուլացմանն ու խնդիրների լուծմանը, այլ՝ հակառակը»,- խմբակցության դիրքորոշումը մեկնաբանեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նախագիծը 37 կողմ, 76 դեմ և 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ չմտավ ԱԺ նստաշրջանի օրակարգ:

  • Կիսվել: