շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Ձեր ելույթներում երկրի ղեկավարին դիմեք պարոն վարչապետով կամ պարոն Փաշինյանով և այլևս չդիմեք անունով. Հակոբ Արշակյանը՝ Աննա Մկրտչյանին

Ձեր ելույթներում երկրի ղեկավարին դիմեք պարոն վարչապետով կամ պարոն Փաշինյանով և այլևս չդիմեք անունով. Հակոբ Արշակյանը՝ Աննա Մկրտչյանին

Տիկին Մկրտչյան, այս իմ խոսքի ամենակարևոր մասը հենց տիկինն է: Եթե զգում եք ես Ձեզ Աննա չեմ ասում, այլ ասում եմ տիկին Մկրտչյան: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամանակ ասել է ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթին, որտեղ նա 2 անգամ վարչապետին դիմեց անունով:

«Ուզում եմ իմ հարգանքը դրսևորել Ձեր ընտրողների և խորհրդարանի նկատմամբ: Պիտի խնդրեմ, որ Ձեր ելույթներում երկրի ղեկավար ընտրված՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմեք պարոն վարչապետով կամ պարոն Փաշինյանով և այլևս չդիմեք անունով:

Սրանով կարտահայտեք Ձեր հարգանքը խորհրդարանի և ՀՀ քաղաքացու նկատմամբ: Հաջորդ անգամ Ձեր ելույթը կընդհատվի»,- ասաց նա:

  • Կիսվել: