շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ձեր դիրքորոշումները 99,9%-ով համընկնում են Ադրբեջանի քարոզչական թեզերին. Աղաջանյանը՝ ընդդիմությանը

Ձեր դիրքորոշումները 99,9%-ով համընկնում են Ադրբեջանի քարոզչական թեզերին. Աղաջանյանը՝ ընդդիմությանը

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ընդունելով այն հայտարարությունը, որն ընդունվեց վերջերս Ազգային Ժողովի կողմից՝ երբևէ դրանով իսկ չի պնդել կամ չի հավակնել, որ միայն ու միայն դրա արդյունքում միջանցքը կբացվի, ի տարբերություն ձեզ պարոն Թևանյան և ձեր քաղաքական ուժին, որը պարբերաբար պնդում է, որ դիրքորոշման փոփոխության արդյունքում, այն է ձեր կողմից բերված հայտարարության ընդունման պարագայում՝ ըստ էության միջանցքը կբացվի:

Արձանագրենք, որ ձեր պատկերացումները միջանցքը բացվելու կամ չբացվելու հեռանկարների հետ կապված տեղավորվում են այս շրջանակում»,-ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանին՝ ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանն անդրադարձավ ընդդիմության մի շարք թեզերին. «Դուք պնդում եք, որ Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները գրեթե ամբողջապես նույնական են, այստեղ տրմաբանական հարց է առաջանում, եթե Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները նույնական են, ապա ինչով է պայմանավորված, որ մինչ օրս Հայաստանի ու Ադրբեջանի միջև չի կնքվել խաղաղության պայմանագիր: Ձեր ասած տրամաբանությամբ կոնֆլիկտը պետք է լուծված լիներ: Դուք պնդում եք, որ միջանցքը փակվել է հայկական կողմի պատճառով, մի թեզ, որն իմ պատկերացմամբ բացի Ադրբեջանից, որևէ կողմ չէր կարող ընդհանրապես շրջանառել:

Դուք պահանջում եք, որպեսզի մենք ուղիղ տեքստով, այո կամ ոչ պատասխանով հնչեցնենք մեր կարծիքը և դիրքորոշումն առ այն, թե ինչ ենք մենք պատկերացնում՝ ասելով Ադրբեջանի տարածքային ամբողջականություն, Ղարաբաղը ներառյալ, թե՞ ոչ, մի ակնկալիք, որն ամբողջապես համընկնում է ադրբեջանական կողմից մեր դեմ դրվող հարցին: Ձեր այս ակնկալիքը 100 տոկոսվ համընկնում է իրենց ակնկալիքին: Պնդում եք, որ Պրահայում տեղի է ունեցել ինչ-որ հետկուլիսյան պայմանավորվածություն՝ հղում անելով միայն ու միայն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ինչ-որ խոսքի: Այս ամեն ինչը հաշվի առնելով հարց եմ տալիս, ո՞ւմ դիրքորոշումներն են նույնական ադրբեջանականի հետ: Այս հարցի պատասխանը կթողնեմ մեր հայրենակիցներին: Ես կարծում եմ ձեր կուսակցության դիրքորոշումները 99,9%-ով համընկնում են Ադրբեջանի քարոզչական թեզերին»:

  • Կիսվել: