ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դուք կարող էիք հասնել հակամարտության հանգուցալուծմանը ավելի շահեկան պայմաններով 1999-ին․ Քերի Քավանո

Դուք կարող էիք հասնել հակամարտության հանգուցալուծմանը ավելի շահեկան պայմաններով 1999-ին․ Քերի Քավանո

Ամերիկայի Միացյալ Նահանգների Ֆլորիդա նահանգի Քի Վեսթ կղզում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում առանցքային դեր ունեցած դիվանագետ Քերի Քավանոն (ԵԱՀԿ Մինսկի խումբ, ԱՄՆ-ից նախկին համանախագահ), հղում անելով 1-ին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերին, այսօր թվիթերյան իր էջում գրել է.

«Վերաձևակերպելով ԼՏՊ-ին. «Դուք կարող էիք հասնել հակամարտության հանգուցալուծմանը (մինչ խորհրդարանական սպանությունները) ավելի շահեկան պայմաններով 1999-ին: Եթե դա տեղի ունեցած լիներ, ապա ոչ միայն կխուսափեիք անտեղի տառապանքներից ու կորուստներից: Դուք կունենայիք բոլորովին այլ երկիր և ապահով #Ղարաբաղ»»:

  • Կիսվել: