հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
Դուք կարմիր գիծն անցել եք․ Փաշինյանն արձագանքել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հայտարարությանը

Դուք կարմիր գիծն անցել եք․ Փաշինյանն արձագանքել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հայտարարությանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Վայքում արձագանքել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի հայտարարությանը։

Նա, մասնավորապես, ասել է․

«Ես զգուշացրել եմ մի քանի անգամ, որ աշխատողների նկատմամբ չփորձեք քաղաքական ներգործություն ցուցաբերել: Դուք՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ», կարմիր գիծն անցել եք, ինչը նշանակում է, որ կապույտ չագուջն առաջինը ձեր գլխին է ջարդվելու: Հայտարար եք, չհայտարարեք, ձեր հարցը լուծված է, ժամանակի հարց է, դուք հանգիստ սպասեք ձեր դատավճռին»։

Նշենք, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն Պարագ Յոհաննես Բհատը հայտարարել էր, որ պատրաստվում է  Նիկոլ Փաշինյանի հնչեցրած սպառնալիքների առնչությամբ դիմել պատկան մարմիններին։

  • Կիսվել: