շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Դուք այդ մարդուն լո՞ւրջ եք ընդունում․ Ռոբերտ Քոչարյանը՝ ԱԽ քարտուղարի մասին

Դուք այդ մարդուն լո՞ւրջ եք ընդունում․ Ռոբերտ Քոչարյանը՝ ԱԽ քարտուղարի մասին

Դուք այդ մարդուն լո՞ւրջ եք ընդունում: Այս մասին «Հայաստան» դաշինքի առաջնորդների ասուլիսի ժամանակ ասաց երկրորդ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությանն առ այն, որ Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանին դուրս թողնել Արցախյան կարգավորման գործընթացներից և միայն Հայաստանի ջանքերով է, որ Ռուսաստանը մասնակցում է այդ գործընթացին։

«3 տարում մեկ լուրջ հայտարարություն չարած մարդու ասածը հիմա մենք նստենք մեկանբանենք: Մեր խնդիրների մի զգալի մասը նրանից է, որ նման կարգի գիտելիքներ և անցյալ ունեցող մարդիկ հայտնվել են չափազանց լուրջ պաշտոնների վրա: Եթե այդ կառույցը չգիտեր, որ Թուրքիան մաս է կազմելու պատերազմին, ապա ին՞չ խոսենք, ո՞ւմ հայտարարությունները մեկնաբանենք»,- ասաց Քոչարյանը:

 

  • Կիսվել: