շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Դուք ավանդ ունեք արցախյան շարժմանը, արցախյան առաջին պատերազմում. Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին

Դուք ավանդ ունեք արցախյան շարժմանը, արցախյան առաջին պատերազմում. Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է Գուրգեն Մելիքյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորել է պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի երկարամյա դեկան Գուրգեն Մելիքյանին՝ ծննդյան 85-ամյակի կապակցությամբ։

«Դուք ոչ միայն ճանաչված ու հարգանք վայելող գիտնական եք, այլև ավանդ ունեք արցախյան շարժմանը, արցախյան առաջին պատերազմում ու Արցախի շենացմանը: Մաղթում եմ ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք», - ասված է շնորհավորական ուղերձում։ 

  • Կիսվել: