երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Սա սարսափելի օրենք է, պիտի որքան հնարավոր է շուտ ձերբազատվենք. Աղազարյանը` ֆինանսների փոխնախարարին

Սա սարսափելի օրենք է, պիտի որքան հնարավոր է շուտ ձերբազատվենք. Աղազարյանը` ֆինանսների փոխնախարարին

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը քննարկվեց ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:

Օրենքի նախագծի ընդունումը, ըստ հիմնական զեկուցող Ֆինանսավորի փոխնախարար Արմեն Պողոսյանի, մի քանի նպատակներ է հետապնդում, որոնցով տնտեսական ակտիվություն են փորձելու խթանել մարզերում, ինչպես նաև հիպոթեքային վարկերի սպասարկմամբ բնակարանների ձերքբերման հարցն է լուծվելլու մայրաքաղաքում և հարակից մարզերում, որով էլ պայմանավորված պետք է գոտիավորում անցկացվի։

Հանձնաժողովի անդամ ՔՊ-ական պատգամավոր Հովիկ Աղազարյանը օրենքի նախագծի հետ կապված մի շարք հարցեր ուներ և իր անհամաձայնությունը հայտնեց։

Աղազարյանը հիշեցրեց, որ դեռ 4 տարի առաջ ինքը հայտարարել էր, որ այս օրենքը սարսափելի է և պետք է դրանից ձերբազատվել։ Փոխնախարարը և մյուս պատկան մարմինների ներկայացուցիչները հիմնավորել էին, թե շինարարությունը ՀՀ տնտեսության լոկոմոտիվն է և պետք է հարկային օրենսգրքում նման լրացումներ կատարվի։

«Նավը վարում ենք և կտրուկ շրջադարձեր ենք անում, կտրուկ շրջադարձերի դեպքում ալեկոծություններ կառաջանան։ Հիմա Դուք ասում եք՝ Երևանից 1 մետր այն կողմ արդեն Արագածոտնի մարզ է, իսկ 40 կիլոմետր այն կողմ էլի Արագածոտնի մարզ է։ Ո՛չ, Երևանից 1 մետր այն կողմ էլի Երևան է, իսկ 40 կիլոմետր այն կողմ Արագածոտնի մարզ է։ Ինչու եք այսպես կտրուկ վարվում։ Լրիվ կթռչեն դուրս։ Հիմա գոտիավորվում է արվո՞ւմ»,- շեշտեց իշխանական պատգամավորը։

  • Կիսվել: