երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Դու»-ն դու ես», «Բա դու ո՞վ ես, որ ես, որ ես ԱԺ նախագահը չեմ». Վեճ Ալեն Սիմոնյանի եւ Արծվիկ Մինասյանի միջեւ

«Դու»-ն դու ես», «Բա դու ո՞վ ես, որ ես, որ ես ԱԺ նախագահը չեմ». Վեճ Ալեն Սիմոնյանի եւ Արծվիկ Մինասյանի միջեւ

Իշխանության ներկայացուցիչները մերկապարանոց հայտարարություններ են անում. զավեշտն այն է, որ այստեղից փաստորեն հերքվում է սահմանադրական այն ինստիտուտը, որն անմիջական ժողովրդավարության մասին է խոսում, քաղաքացիների օրենսդրական նախաձեռնության մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը:

«Իշխող խմբակցության պատգամավորն այս ինստիտուտի խոչընդոտները մի կողմ թողած, փորձում է հարցը տեղափոխել պատգամավորների իրավունքների դաշտ:

Երկրորդ, քննիչ հանձնաժողովի կազմավորման սկզբից սկսած մեր դիրքորոշման մեջ փոփոխություն չի եղել, մենք ասել ենք այլընտրանքային տարբերակ եւս, որը մերժվել է մեծամասնության կողմից: Այլընտրանքային տարբերակը այն էրմ, որ պետք է ստեղծվեր առանձին, անկախ, իրավասու մարմին, եւ այդ մարմնում հավասարաչափ պետք է ներկայացված լինեն թե իշխանության, թե ընդդիմության, թե քաղհասարակության, թե Արցախի, թե ՄԻՊ-ի ներկայացուցիչները, եւ որը պետք է ոչ թե կարճ ճամկետում, այլ հստակ ձեւակերպված 18 խնդիրների ուղղությամբ քայլեր պետք է իրականացներ: Այն,  ինչ հիմա արվում է քննիչ հանձնաժողովում, մեղավորությունը Նիկոլ Փաշինյանի եւ սեփական քաղաքական թիմից տեղափոխումն է այլ դաշտ, խուսափելն է այդ պատասխանատվությունից»,-ասաց նա:

Անդրադառնալով զենքի գնման վերաբերյալ տեղեկատվությանը, Մինասյանն ասաց. «բարձրաձայնելով թվերի մասին, ձեռքբերումների մասին,  փաստորեն արձանագրում ենք, որ նույնիսկ եթե դա իրականություն է, ապա մինչեւ 2018 թվականը Հայաստանն ու Արցախը ապրում էին անկախ, փաստացի ամբողջական իրավունքների պաշտպանությամբ: Ձեր իշխանության ժամանակ ամբողջությամբ կորուստ մահ՝ տարածքների ու մարդկային: Ու շարունակվում է դա: Հիմա հարց. այդ ձեր ձեռքբերումներն ո՞ւր են, սպառազինության համար ձեր ծախսված գումարները որտե՞ղ են: Ինչու այդ գումարները արդյունավետ պաշտպանություն չապահովեցին: Սա իրավասու մարմինները պետք է քննեն, այլ ոչ քաղաքական մեծամասնության այն կազմը, որի օրոք են եղել այս կորուստները:

Եվ վերջինը, հոգեքննությամբ անընդհատ զբաղվելը ոչ միայն ազնիվ չէ, այլ դրանով ձեզ եք վարկաբեկում: Պարոն Վիգեն Խաչատրյանի հոգուն հաստատ դրանով հանգստություն չեք բերում: Դուք մինչեւ հիմա չեք էլ հասկացել, որ մարդու հոգեհանգստին մասնակցությունն անձնական հարց է: Երբ քաղաքականացնում եք այդ հարցերը, նույն ձեւով  կարող ենք ձեզ հարցնել՝ ո՞ւր էիք դուք գեներալ Մանվել Գրիգորյանի հուղարկավորությանն ու հոգեհանգստին, ո՞ւր էիք դուք Վիգեն Ստեփանյանի, Արմեն Գրիգորյանի, պատմաբան Արտակ Մովսիսյանի հոգեհանգստին:

Դուք հիմա ապացուցում եք, որ այն արժեքները, որոնք հայտարարել եք եւ եկել իշխանության, աստիճանաբար ջարդելով անցնում եք ամեն ինչի վրայով»,-ընդգծեց Արծվիկ  Մինասյանը:

Սրան արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ասելով. «Պարոն Մինասյան, ձեր անձնական եւ ձեր շրջապատի անկախությունը Հայաստանի եւ Արցախի անկախության հետ մի շփոթեք, մեղք է: Թեեւ դուք հիմա շատ ավելի ազատ ու անկախ եք, քան նախկինում, ուղղակի եչք զգում: Ինչ վերաբերում է գործող գործընկերոջ հոգեհանգստին մասնակցելուն, դա ձեր խղճի վրա եմ թողնում: Դուք ինձ խորհուրդ մի տվեք, դուք իմ գրառումը կարդացեք, ամեն օր կարդացեք  ու ամաչեք: Դուք ձեր կյանքով զբաղվեք, ձեր արժանապատվությունով, ձեր կյանքով, ձեր արածներով:  Դատական նիստի ժամանակ կխոսեք դրա մասին»:

Տեղից Արծվիկ Մինասյանն ասաց. «Դու զբաղվի»,- ինչին ԱԺ նախագահն արձագանքեց. «Դու»-ն դու ես, չհամարձակվեց Հայաստանի  ԱԺ նախագահի հետ դու-ով խոսես»:

Արծվիկ Մինասյանն ասաց. «Դու ԱԺ նախագահ չես»:

«Բա դու ո՞վ ես, որ ես, որ ես ԱԺ նախագահը չեմ, դու ի՞նչ ես անում ստեղ, գնա տուն սարքի քեզ տարբեր տեղերում»:

Նրանց միջեւ բանավեճ սկսվեց:

«Ձեր գեներալները պարտվեցին»,-ասաց Ալեն Սիմոնյանը, ինչին արձագանքեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը. «Դու ես պարտվել»:

  • Կիսվել: