հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Դրանք չեն կարող մեխանիկորեն ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ դառնալ, այն էլ թշնամաբար տրամադրված պետությունների միջև․ Տարոն Սիմոնյանը՝ Փաշինյանին

Դրանք չեն կարող մեխանիկորեն ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ դառնալ, այն էլ թշնամաբար տրամադրված պետությունների միջև․ Տարոն Սիմոնյանը՝ Փաշինյանին

Պարո՛ն Վարչապետ, եթե չեք կարողանում սահմանային հարցերում օգուտ տալ Հայաստանի Հանրապետությանը, ապա գոնե Ձեր հայտարարություններով և գործողություններով ՄԻ՛ ՎՆԱՍԵՔ։ Այս մասին իր գրառման մեջ նշել է ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանը։

"... ՄԻ՛ ԶՐԿԵՔ հաջորդ սերունդներին վերականգնել և հաստատել Հայաստանի Հանրապետության այն սահմանները, որոնք առնվազն երաշխավորում են հայ ժողովրդի անվտանգությունը։

Լավ, էլ ո՞նց ասենք, որ սեփական անձին/թիմին այսօրեական արդարացման համար չի կարելի պետականության ու ազգի շահի դեմ քայլ անել ... ՀԽՍՀ֊ԱԽՍՀ վարչատարածքային սահմանները ԱՆՈՐՈՇ և ՎԱՐՉԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՆ են եղել։ Ոչ մի օրենքով դրանք ՉԵՆ կարող հաստատվել։ Դրանք չեն կարող մեխանիկորեն ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐ դառնալ այն էլ, թշնամաբար տրամադրված պետությունների միջև, այն էլ հայերին ոչնչացնելու քաղաքականություն վարող պետության հետ"։

Նշենք, որ այսօր Սիսիանում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինայնը հայտարարեց, որ այսօրվա սահմանները որոշվել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքով, որն ընդունվել է 2010 թվականին:

  • Կիսվել: