ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Դրամավարկային քաղաքականության ոլորտում ԿԲ-ն պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու

Դրամավարկային քաղաքականության ոլորտում ԿԲ-ն պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը. ԿԲ նախագահի տեղակալի թեկնածու

Խորհրդարանը քննարկել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցը:

Նշենք, որ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովն այդ պաշտոնի համար Ազգային ժողովին է առաջարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից ներկայացված Հովհաննես Խաչատրյանի  թեկնածությունը:

Թեկնածուն առաջնահերթ է համարել ԿԲ թվային արժույթի թողարկումը: Հովհաննես Խաչատրյանի կարծիքով` սպառողների շահերի պաշտպանության առանցքում պետք է լինի պատասխանատու վարկավորումը, ինչպես նաև սպառողների շրջանում ֆինանսական ծառայություններից օգտվելու տեխնոլոգիական հմտությունների ավելացումը:

«Դրամավարկային քաղաքականության ոլորտում Կենտրոնական բանկը պետք է լինի համաշխարհային առաջատարներից մեկը, մասնավորապես զարգացող երկրների շրջանում»,- ընդգծել է Խաչատրյանը:

  • Կիսվել: