երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դիվանագետները միշտ պետք է աշխատեն, որովհետև եթե չաշխատեն՝ թնդանոթներն անպայման ու ստիպված կկրակեն․ Պապոյան

Դիվանագետները միշտ պետք է աշխատեն, որովհետև եթե չաշխատեն՝ թնդանոթներն անպայման ու ստիպված կկրակեն․ Պապոյան

Հայաստանը պետք է միշտ գնա խաղաղության պայմանագրին, մենք չենք կարող մեր օրակարգը փոխել ու վերադառնալ պատերազմի օրակարգին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Սա, սակայն, չի նշանակում, որ Հայաստանը պետք է ընդունի բոլոր այն պայմանները, որն առաջադրել է Ադրբեջանը։

«Չեմ կարծում, որ գործընթացը փակուղում է, քանի դեռ կա բանակցելու հնարավորություն, բայց ակնհայտորեն այն լավատեսությունը, որը կարող էր լինել, իմ մոտ չկա ու դա Ալիևի հռետորաբանության փոփոխության արդյունքում է»,- նշեց նա։

Պապոյանի խոսքով՝ պետք է շարունակել աշխատել՝ պահելով «կարմիր գծերը»։

Խոսելով էսկալացիայի վտանգի մասին՝ պատգամավորն ասաց, թե երբեք պետք չէ թուլացնել զգոնությունը։

«Դիվանագետները միշտ պետք է աշխատեն, որովհետև եթե չաշխատեն՝ թնդանոթներն անպայման ու ստիպված կկրակեն, բայց դա չի նշանակում, որ պետք չէ վառոդն ամեն օր չոր պահել»,- ասաց նա։

  • Կիսվել: