Դիտարկվում է Արցախում վիրավորված ռուս լրագրողներին հայրենիք վերադարձնելու հնարավորությունը․ ՀՀ-ում ՌԴ դեսպան
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտնել է, որ ԼՂ Շուշի քաղաքում ադրբեջանական ագրեսիայի հետևանքով վիրավորված ռուս լրագրողներն անհրաժեշտ բուժօգնություն են ստացել, այժմ նրանց Ռուսաստան ուղարկելու հարցն է քննարկվում, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։
Հիշեցնենք, որ նրանցից մեկը՝ ռուս բլոգեր Յուրի Կոտենոկը, գտնվում է ծանր վիճակում: Նշվում է, որ վիրավորներից մեկն էլ «Ռուսաստանի սպաներ» պորտալի թղթակից Լևոն Արզանովն է:
«Վիրավորված լրագրողին հաջողությամբ վիրահատել են, նրա մյուս երկու գործընկերները, որոնք ոչ պակաս ծանր վիրավորում էին ստացել, նույնպես անհրաժեշտ բուժօգնություն են ստացել։ Այժմ դիտարկվում է նրանց հայրենիք վերադարձնելու հարցը»,- նշել է նա։



