շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Դիրքերի կահավորումը նաև զինծառայողների իրավունքի հարց է. խնդիրներ են արձանագրվել. ՄԻՊ

Դիրքերի կահավորումը նաև զինծառայողների իրավունքի հարց է. խնդիրներ են արձանագրվել. ՄԻՊ

Դիրքերի կահավորումը նաև զինծառայողների իրավունքի հարց է, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նա նշեց, որ մանրակրկիտ ուսումնասիրում են բոլոր հարցերը, իրականացնում են մոնիթորինգային այցեր։

«Մեծածավալ տեղեկանք եմ ներկայացրել Պաշտպանության նախարարություն, համապատասխան այլ մարմիններ, որտեղ վերհանել են ոչ միայն դիրքերի կահավորման հետ կապված հարցեր, այլ նաև հարցեր, որոնք վերաբերում են բարոյահոգեբանական վիճակին, հաղթահարման ուղղություններին ու լուծումներին», - ասաց Թաթոյանը։

Նա նշեց, թե ճիշտ չէ հրապարակային ներկայացնել, թե ինչ վիճակում են դիրքերը, բայց դա ամենօրյա ուշադրության ներքո է։

Ճշտող հարցին՝ խնդիրներ արձանագրվե՞լ են, ՄԻՊ-ն արձագանքեց. «Իհարկե արձանագրվել են։ Խնդիրները տարբեր են, այստեղ կան նաև քաղաքական ու ռազմական բնույթի հարցեր, մենք որոշ մասը գաղտնիության սկզբունքով ենք ուղարկել, որոշ մասն էլ՝ կիսափակ, խնդիրների նկատմամբ հետևողական ենք»։

  • Կիսվել: