ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դիմակ կրում ենք նախեւառաջ մեր եւ մեր ծնողների, երեխաների առողջության պահպանման համար. պատգամավոր

Դիմակ կրում ենք նախեւառաջ մեր եւ մեր ծնողների, երեխաների առողջության պահպանման համար. պատգամավոր

Այսօրվանից գրեթե ամենուր դիմակ կրելը պարտադիր է։ Ինչպես ֆյսբուքում գրել է  ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը, Դիմակ կրում ենք նախեւառաջ մեր եւ մեր ծնողների, երեխաների, հարազատների առողջության պահպանման համար։ 

«Այսօրվանից պարտադիր է դիմակի կրումը.

🚩կանգառում տրանսպորտի սպասելիս,
🚩փողոցում պարտադիր է դիմակի ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ, ցանկալի է կրումը` զրուցելիս կամ մարդաշատ վայրերում քայլելիս,
🚩ԲՈԼՈՐ փակ տարածքներում (տրանսպորտ, խանութ, աշխատանքի վայր եւ այլն),
🚩մեքենայի մեջ (երբ մեքենայում բացի ձեզնից կա էլի ուղևոր/ուղևորներ, անձնական մեքենայում ընտանիքի անդամների հետ եւս ցանկալի է ավելորդ քաշքշուկներից խուսափելու համար, քանի որ ոստիկանները չեն կարող կռահել արդյոք բոլորդ տան անդամ եք, թե ոչ),
🚩բաց տարածքում առևտուր իրականացնելիս»,- մասնավորապես գրել է իմքայլական պատգամավորը։

  • Կիսվել: