ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Դիմակ կրելն ամենուր կարող է լինել պարտադիր. Փաշինյանը՝ խիստ կարանտինին անցնելու մասին

Դիմակ կրելն ամենուր կարող է լինել պարտադիր. Փաշինյանը՝ խիստ կարանտինին անցնելու մասին

Դիմակ կրելն ամենուր կարող է լինել պարտադիր:

Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, թե որն է չափանիշը, որ դեպքում կարանտին կհայտարարվի, վարչապետը նշեց, որ չափանիշը վերակենդանացման բաժանմունքում տեղերի առկայությունն է, որտեղ իրավիճակն ամեն օրվա հետ ավելի ծանրանում է.

«Մեր խնդիրը հետևյալն է, որ մենք կարողանանք կարանտինի չվերադառնալով կառավարելի պահենք իրավիճակը: Որևէ մեկը չի կարող բացառել, որ մենք ստիպված կլինենք նորից վերադառնալ կարանտինի: Դա կապված է իրավիճակից: Սակայն մինչ այդ հնարավոր է խստացման այլ միջոցներ կիրառվեն: Մասնավորապես կլարող է որոշում, կայացվել ամենուր պարտադիր դիմակ կրելու մասին»:

  • Կիսվել: