հինգշաբթի, մայիս 23
23 / 5 / 2024
«Դիմադրություն» շարժումը քայլերթ է անում Երեւանի փողոցներում (ուղիղ)

«Դիմադրություն» շարժումը քայլերթ է անում Երեւանի փողոցներում (ուղիղ)

՛՛Դիմադրություն՛՛ շարժումը քայլերթ է անում Երեւանի կենտրոնական փողոցներով։ Նրանք շարժվելու են Սայաթ-Նովա, Խանջյան եւ Թումանյան փողոցներով։

Հիշեցնենք, որ շարժման անդամներն առավոտյան քայլերթով շարժվել են կառավարության երկրորդ մասնաշենք՝ պահանջելով այնտեղ գտնվող չորս նախարարների հստակ դիրքորոշումը Արցախի հարցում։ Նախարարները, սակայն, այդպես էլ չհանդիպեցին ընդդիմադիր պատգամավորների հետ։

Դրանից հետո նրանք երթով շարժվեցին ԵՊՀ եւ Տնտեսագիտական համալսարան՝ նույն պահանջով։ Ռեկտորները եւս չհանդիպեցին ընդդիմադիր պատգամավորների հետ:

Հիշեցնենք, որ ընդդիմության պատրաստած հայտարարության տեքստում նշվում է. ՛՛Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում՛՛:

  • Կիսվել: