հինգշաբթի, ապրիլ 18
18 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժումը երթ է անցկացնում. հանրահավաքը կշարունակվի երթից հետո

«Դիմադրություն» շարժումը երթ է անցկացնում. հանրահավաքը կշարունակվի երթից հետո

Ֆրանսիայի հրապարակում ընթացող «Դիմադրություն» շարժման հանրահավաքը ընդմիջվեց երթով։ Շարժման մասնակիցները Սայաթ–Նովա պողոտայով երթ անցկացնելուց հետո կրկին կվերադառնան Ֆրանսիայի հրապարակ եւ կշարունակվի հանրահավաքը։

«Սիրելի հայրենակիցներ, երթով ամեն անգամ ցույց եք տալիս ձեր ուժը, վճռականությունը, կամքը, էս երթերը նաեւ գործողություն են՝ ցույց տալու համախմվբելու եւ պայքարը շարունակելու»,– դիմելով Ֆրանսիայի հրապարակում հավաքված քաղաքացիներին՝ ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Հիշեցնենք, որ հանրահավաքն այսօր մեկնարկել է 18.00-ին, ներկա է նաեւ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

  • Կիսվել: