հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ոստիկանության շենքի դիմաց են (տեսանյութ)

«Դիմադրություն» շարժման մասնակիցները Ոստիկանության շենքի դիմաց են (տեսանյութ)

ՔՊ-ի ամենաթողությունից բողոքող քաղաքացիները Ոստիկանության շենքի դիմաց են: Այս մասին ասված է Հայստան դաշինքի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում, որը ներկայացնում ենք ստորև:

Հավելենք նաև, որ մինչ այդ ՛՛Դիմադրություն՛՛ շարժման մասնակիցները հավաքվել են ՔՊ-ի գրասենյակի առջև, որտեղ կարմիր ներկ են լցրել՝ ասելով. ՛՛Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Նիկոլ Փաշինյանի արյունոտ ձեռքերով վերածվել է քաղաքացիական պատերազմի կուսակցության։ Դուք առաջին իսկ օրվանից մարդկանց բաժանել եք սեւերի եւ սպիտակների, հների եւ նորերի։ Մենք Հայաստանում չունենք մեր ու քո, ունենք միայն հայրենատեր հայեր, որոնք միասնականությամբ վռնդելու են բոլոր թրքահպատակներին՛՛:

  • Կիսվել: