ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
«Դիմադրություն» շարժման մասնակիցները մետրոյի պատերին ու վագոնների վրա փակցրեցին Արցախի դրոշը

«Դիմադրություն» շարժման մասնակիցները մետրոյի պատերին ու վագոնների վրա փակցրեցին Արցախի դրոշը

՛՛Դիմադրության՛՛ շարժման մասնակիցները անհնազանդության ակցիա են իրականացրեցին մետրոյի ՛՛Երիտասարդական՛՛ կայարանում՝ գնացքների վագոների վրա փակցնելով Արցախի դրոշը:

՛՛Այս անգամ չենք կասեցնելու մետրոպոլիտենի աշխատանքը, հենց գնացքը գալիս է, վագոնների վրա կպցնում ենք Արցախի դրոշները: Հիշում եք, որ երեկ պոկել էին Արցախի դրոշը վագոնի վրայից, դե թող հիմա պոկեն՛՛,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ՛՛Երիտասարդի ձայն՛՛ նախաձեռնության հիմնադիր Հովհաննես Հարությունյանը:

Ակցիայի մասնակիցները դրոշների պատկերով ստիկերներ փակցրեցին նաեւ մետրոյի կայարանի պատերին, այնուհետեւ ուղեւորվեցին ՛՛Սասունցի Դավիթ՛՛ կայարան, որտեղ արդեն մեկնարկում է  ՛՛Դիմադրություն՛՛ շարժման այսօրվա հանրհավաքը:

  • Կիսվել: