«Դիմադրություն» շարժման երթին Հանրապետության հրապարակում միացել են Արթուր Վանեցյանն ու նրա համախոհները․ Ուղիղ
Նրանք երթի ընթացքում միացրել են հեռախոսների լապտերները եւ վանկարկում են «Հայաստան», երթի ընթացքում հնչում են հայրենասիրական երգեր:
Հիշեցնենք, որ երեկ երթը մեկնարկել էր Կոմիտասի պողոտայի Սուրբ Խաչ եկեղեցու մոտից։
Ապակենտրոն ակցիաների շրջանակում այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն ու մի շարք քաղաքացիներ Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքից երթով գալիս են Երևան։ Երեկ նման քայլերթ է սկսվել Իջևան քաղաքից, որն այսօր շարունակվել է։