«Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիան վերսկսվել է․ Ուղիղ
«Դիմադրություն» շարժման մասնակիցներն այսօր՝ մայիսի 31-ի առավոտյան իրենց հերթական անհնազանդության ակցիան են իրականացնում Երեւանում: Նրանք հավաքվել են Ֆրանսիայի հրապարակում եւ երթ սկսել:
Նախօրեին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը կոչ է արել քաղաքացիներին ժամը 11–ին լինել Ֆրանսիայի հրապարակում, որպեսզի գնան պետական հիմնարկներ։ Իսկ երեկոյան՝ 19։00–ին, Ֆրանսիայի հրապարակում տեղի կունենա հանրահավաք։